Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Աղոթարան

Աղոթարան
02.06.2017 | 00:02

Տե՛ս, Տեր, իմ տառապանքները և ընդունիր ինձ գթությամբ,
ինձ մի՛ խրատիր Քո բարկությամբ և Քո ցասումով մի՛ հանդիմանիր,
քանզի Աստված ես գթության, գթա և ինձ` մեղավորիս, որ բազում
հեծեծանքներով և պաղատանքներով աղերսում և աղաչում եմ Քեզ:
Տե՛ս, Տեր, իմ տառապանքները և ընդունիր ինձ գթությամբ:
Ամե՛ն:


Հովհան ՄԱՆԴԱԿՈՒՆԻ

Դիտվել է՝ 2229

Մեկնաբանություններ